Հունգարիան հանել է վետոն՝ Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու որոշման վրայից

Հրապարակող՝

Հունգարիան հանել է վետոն՝ Հայաստանին 20 մլն եվրո հատկացնելու որոշման վրայից

Հայտնի է, որ Հունգարիան շուրջ երեք տարի արգելափակում էր Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին և Ուկրաինային աջակցություն տրամադրելու որոշումները։ Սակայն, ինչպես նշել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվիակը, այս շաբաթ Հունգարիան վերջապես հանել է իր վետոն Հայաստանի համար նախատեսված 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթի վրայից։ Ըստ Յոզվիակի, որոշումը կվերջնականացվի 2026 թվականի հունվարին։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատել է, որ Եվրոպական միության անդամ բոլոր երկրները համաձայն են աջակցություն տրամադրել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից։

Ամենաթարմ