Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը վերանվանվեց Հովհաննես Չեքիջյանի անունով

Հրապարակող՝

imgonline-com-ua-Resize-G6doeVyHLa3nq

Կառավարության դեկտեմբերի 25-ի նիստում որոշում կայացվեց «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը վերանվանել «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ: Այս քայլը նպատակ ունի արժևորել մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը, ով 1961 թվականից ի վեր հանդիսանում է երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ Երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին և տարիների ընթացքում դարձել է հայկական և համաշխարհային դասական խմբերգային երաժշտության լավագույն մեկնաբանը։ Մաեստրոյի ղեկավարությամբ երգչախումբը ելույթներ է ունեցել աշխարհի 184 լավագույն համերգային հարթակներում՝ ներառյալ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք և Մոսկվա։

Հովհաննես Չեքիջյանը, հրաժարվելով դիրիժորական փայլուն կարիերայից Թուրքիայում, 1961 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ իր տաղանդը ներդնելով հայկական երաժշտարվեստի զարգացման գործում։ Նրա գլխավորած երգչախումբը համագործակցել է 69 ճանաչված սիմֆոնիկ նվագախմբերի հետ, որոնց թվում են «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը։

Ամենաթարմ