fbpx
Քաղաքականություն

ԵԽԽՎ-ն հաստատեց ՀՀ պատվիրակության նոր անդամների մանդատները

Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային ու տարվա առաջին նստաշրջանը, որը կանցկացվի հունվարի 21-ից 25-ը։

Նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ն հաստատեց վեհաժողովի նոր անդամների մանդատները, որոնց թվում էին նաև ՀՀ պատվիրակության անդամները։

Վեհաժողովը ևս 1 տարով ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ընտրեց ներկայիս նախագահ Լիլիան Մորի Պասկիեին։ Ներկայացվել էր միայն նրա թեկնածությունը, որին դեմ արտահայտվողներ չեղան։

Վեհաժողովը նաև նստաշրջանի մեկնարկին 1 րոպե լռությամբ հարգեց Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության և Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիցի հիշատակը, ով դանակահարվել էր հունվարի 13-ին ու մահացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ