fbpx
Սպորտ

Ռոնալդուն կարող էր տեղափոխվել Միլան, բայց գործարքն արգելափակեցին․ Միրաբելի

«Միլանի» նախկին մարզական տնօրեն Մասիմո Միրաբելին պատմել է, որ 2018 թվականին Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր տեղափոխվել «Միլան», այլ ոչ թե «Յուվենտուս» ու ասել է, որ միլանյան ակումբի այդ ժամանակվա սեփականատերերը արգելափակել են գործարքը։

«Մենք խոսել էինք Ռոնալդուի տեղափոխության մասին Ժորժե Մենդեշի հետ: Մենք գիտեինք, որ այդ ամառ Կրիշտիանուն կարող է հեռանալ «Ռեալից»:

Մենք ամեն ինչ արեցինք, բայց հետո չինացի սեփականատերերը արգելափակեցին գործարքը, քանի որ այն ընդունելի չէր նրանց համար:

Ներկայիս սեփականատերերի դեպքում Ռոնալդուն կլիներ «Միլանի» խաղացող», – Միրաբելիի խոսքերը մեջբերում է Tribalfootball-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ