ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ շրջանավարտները նշում են վերջին զանգը, իսկ, ըստ վարչապետի խոսքի՝ դպրոցի տնօրենն էլ պարում է այդ ընթացքում, գրել է․
«Վերջին զանգից՝ վերջին պար
Ոմանց թվում է, թե երբ մենք նրանց կոչ ենք անում, հորդորում ենք կամ խնդրում ենք, դա մեր թուլության նշանն է: Ամենևին, դա մեր ուժեղ կողմն է, երբ յուրաքանչյուրին դիտում ենք որպես գործընկեր, իսկ հորդորը, կոչը, խնդրանքը համերաշխության ու փոխգործակցության կարևոր բաղադրիչներ են:
Բայց եթե ոմանք, այդ թվում՝ 114 դպրոցի ղեկավարությունը, մատների արանքով են նայում այս ամենին, մենք կձեռնարկենք ամենախիստ միջոցները», – գրել է նախարարը:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158388711658501
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/626462851285780/?t=39&v=626462851285780