fbpx
Աշխարհ

Վրաստանում դիմակ կրելու կանոնների խախտման համար տուգանքներ կսահմանվեն

Վրաստանում դիմակ կրելու կանոնների խախտման համար տուգանքներ կսահմանվեն:

Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը արդեն ներկայացվել են Վրաստանի խորհրդարան:

Նոր փոփոխությունների համաձայն`ֆիզիկական անձը ​​կտուգանվի 50 լարիով (մոտ 17 դոլար)՝ փակ հասարակական վայրում դիմակ կրելու կանոնները խախտելու համար:

Իսկ իրավաբանական անձինք, որոնք թույլ կտան քաղաքացիներին առանց դիմակ մուտ գործել սեփական կամ այլ հանրային փակ տարածք, կտուգանվեն 500 լարիով:

Տուգանքներ են սահմանվում նաև ուղևորների, վարորդների և տաքսիստների համար:

Հայտնենք, որ նոր փոփոխությունների համաձայն` մեկուսացման և կարանտինի կանոնները խախտած քաղաքացինները կտուգանվեն 2 հազար լարիով:

Այս մասին հայտնում է News-Georgia-ն:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ