Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը բաց է թողել թիմի մարզումը։
Այս մասին հաղորդում է Marca-ն։
Նշվում է, որ այսպիսի որոշում են կայացրել թիմի բժիշկները, որոնք Բեյլի մոտ հոգնածություն են նկատել ու նրան հանգստանալու հնարավորություն են տվել։
Աղբյուրի հաղորդմամբ՝ մարզումը բաց է թողել նաև Մարիանո Դիասը։