fbpx
Իրավական

Հրայր Թովմասյանն ու Վահե Գրիգորյանը չեն ստանում պարգևավճար

ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն այսօր ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում անդրադարձավ Սահմանադրական դատարանում պարգևավճարների թեմային։

Նա նշեց, որ պարգևավճարները նախատեսված են ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով, իսկ դրանց հատկացումը կատարվում է ՍԴ նախագահի կարգադրությամբ։

Ղազարյանի խոսքով՝ առանձին դեպքերում լինում են նաև առանձին որոշումներ ու որպես օրինակ բերեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և Վահե Գրիգորյանին։ Նա նշեց, որ Թովմասյանն արդեն երկար ժամանակ է հրաժարվել է պարգևավճարներ ստանալուց, իսկ Գրիգորյանը չի ստանում ՍԴ-ի աշխատանքներին չմասնակցելու հանգամանքով պայմանավորված։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ