ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում բանկերից մեկի մուտքի մոտ մարդկանց կուտակման լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։
«Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի: Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաև բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից, որոնք առկա են օրինակ սուպերմարկետներում: Իդեալական կլինի, եթե վճարումներն իրականացվեն առցանց եղանակով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2660548064265572
