Հունիսի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանի դպրոցներում դասագրքերն անվճար բաշխելու հարցում փոփոխություններ կլինեն:
«Այժմ կատարվելու է հետևյալը. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ պետք է անցկացվի ուսումնասիրություն: Մենք պատրաստվում ենք հատկացնել ոչ թե հատկացնել 10 տոկոսանոց քվոտա, այլ կսահմանագծենք համապատասխան սանդղակը»,-ասել է նախարարը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ նախկինում գործել է չոր հաշվարկ: Այսպես, յուրաքանչյուր դպրոց ստանում էր 10 տոկոս քվոտա: Արայիկ Հայությունյանի խոսքով, դպրոցները, որտեղ բարեկեցիկ ընտանիքներից երեխաների թիվը կազմում էր 90 տոկոս և ավելի, այդ քվոտայով դասագրքերը նույնպես ստանում էին: Ընդ որում՝ այն համայնքներում, որտեղ սոցիալապես կարիքավոր ընտանիքներից երեխաների թիվը կոնկրետ դպրոցում գերազանցում էր 10 տոկոսը, զրկվում էին անվճար դասագրքեր ստանալու հնարավորությունից: