fbpx
Հայաստան

Օրենքի առաջ բոլորը հավասար են, և սա այլևս անշրջելի է․ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Էդուարդ Աղաջանյանը անդրադարձել է Գ. Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։

«Կարևոր արձանագրում.

ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։

Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/3297541706956184

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ