fbpx
Աշխարհ

Պոմպեոն և Մնուչինը ՀՏՀ-ին մասնակցելու են տեսակամուրջով

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը երեքշաբթի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին կմասնակցեն տեսակամրջի ձևաչափով, չնայած ավելի վաղ արված այն հայտարարություններին, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել ՀՏՀ-ին, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը: 

Ավելի վաղ ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ոչ միայն ինքը չի մեկնելու Դավոս, այլև այնտեղ չի ուղարկելու իր նախարարներին՝ Պոմպեոյին և Մնուչինին: Պատճառն արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող շաթդաունն է, որն ամենաերկարատևն է դարձել երկրի պատմության մեջ: 

ՀՏՀ-ի աշխատանքի ծրագրի թարմացումը երեքշաբթի առավոտյան հրապարակել են համաժողովի կազմակերպիչները: Սպասվում է, որ Պոմպեոն և Մնուչինը ՀՏՀ-ի առանձին նստաշրջանին տեսակամրջով կմասնակցեն երեքշաբթի օրվա երկրորդ կեսին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ