fbpx
Սպորտ

Սեպտեմբերի 1-ից հետո կանցկացվեն ըմբշամարտի մրցաշարերը․ UWW

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան՝ UWW-ն որոշել է, որ հետաձգված մրցաշարերը անցկացվելու են այս տարվա սեպտեմբերի 1-ից հետո։

2020 ու 2021 թվականի օրացուցային պլանում էական փոփոխություններ են կատարվել։ Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում կանցկացվեն պատանեկան, երիտասարդական ու մինչև 23 տարեկանների մայրցամաքային մրցաշարերը։

Առաջարկ կա երիտասարդների աշխարհի առաջնությունը անցկացնել Բելգրադում նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին, իսկ մինչև 23 տարեկանների առաջնությունը՝ Ֆինլանդիայում, նույն ժամկետներում։

2021-ի աշխարհի առաջնությունը պլանավորվում է անցկացնել Օսլոյում հոկտեմբերի 2-10-ը։ Աշխարհի գավաթի մրցաշարերը 2020-ին ու 2021-ին տեղի չեն ունենա։

UWW-ն հայտնում է, որ բոլոր ժամկետներն ու կարգը ևս մեկ անգամ կքննարկվեն օգոստոսին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ