Միջազգային օլիմպիական կոմիտեն հարցում է անցկացրել, որի նպատակը եղել է պարզելը, թե որոնք են կորոնավիրուսի համաճարակի ընթացքում եղել մարզիկները գլխավոր մարտահրավերները։
Արդյունքում՝ ՄՕԿ-ը եկել է եզրահանգման, որ ամենամեծ մարտահրավերը եղել է հոգեկան առողջության և մարզավիճակի կառավարումը։
Հարցումն անցկացվել է 8 լեզվով։ Դրան մասնակցել են 135 երկրի 4000 մարզիկներ։ Հարցումը ցույց է տվել, որ մարզիկների 50 տոկոսը խնդիր է ունեցել արդյունավետ մարզումների ժամանակ։ Իսկ ամենաբարդը եղել է բարոյակամային որակների, մարզավիճակի կառավարման և սննդակարգի պահպանման խնդիրները լուծելը։
Պարզվել է նաև, որ մարզիկների որոշ մասը երկար ժամանակ չմարզվելու հետևանքով ունեցել են ընկճախտի և անհանգստության ախտանիշներ։ Ստեղծված իրավիճակի վրա ազդել է նաև Տոկիոյի օլիմպիական խաղերի մեկ տարով հետաձգումը։