fbpx
Սպորտ

Հուսով եմ՝ Ռեալը միավորներ կկորցնի և մենք կրկին առաջ կանցնենք․ Սետիեն

Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը Լա Լիգայի 30-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղից հետո հույս է հայտնում, որ Մադրիդի «Ռեալը» միավորներ կկորցնի առաջիկա տուրերի խաղերում:

Սետիենը նշել է, որ իրենք չեն կարողացել լավագույն խաղը ցուցադրել։

«Մենք չկարողացանք մեր լավագույն խաղը ցուցադրել և շատ կարևոր միավորներ կորցրեցինք: «Բարսելոնան» չէր կարողանում վերահսկել գնդակը և վտանգավոր գրոհներ ձեռնարկել:

Հուսով եմ, որ առաջիկա տուրերի խաղերում «Ռեալը» միավորներ կկորցնի և մենք հնարավորություն կունենանք կրկին առաջ անցնել նրանցից»,- ասել է Կիկե Սետիենը։

Այս պահի դրությամբ Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարը «Բարսելոնան» է 65 միավորով, իսկ «Ռեալը», որը 1 խաղ պակաս է անցկացրել, 62 միավորով երկրորդն է:

Նշենք, որ «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ