Օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների ասոցիացիան պայմանավորվել է հաշվետու – ընտրական գլխավոր համաժողովն անցկացնել հեռավար, 2020 թ․ նոյեմբերին: Այն նախատեսված էր գարնանը, սակայն հետաձգվել է COVID-19 համաճարակի պատճառով, հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ տեսակոնֆերանսի ընթացքում կազմակերպության խորհուրդը հրապարակել է կատարած աշխատանքների արդյունքները։ Դրանք կոչված են համաճարակի հետևանքով ֆեդերացիաներում ծագած խնդիրների լուծմանը:
Ուժեղ ֆեդերացիաներ՝ ուժեղ օլիմպիական շարժում։ Սա է այդ կառույցի սկզբունքը։
Ասոցիացիան սերտ կապի մեջ է ՄՕԿ-ի, «Տոկիո – 2020» կազմկոմիտեի հետ և հետևում է իրադարձությունների ընթացքին։