«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստացել է, որ ԱՊԼ-ի չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլի» համար աներևակայելի ընդունելություն կկազմակերպեն։
«Իհարկե, մենք կկազմենք «չեմպիոնական միջանցք» «Լիվերպուլի» համար:
Մենք աներևակայելի ընդունելություն կկազմակերպենք նրանց համար մեր տանը:
Մենք դա անելու ենք, քանի որ նրանք արժանի են դրան», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 30 տարվա ընդմիջումից հետո կարողացավ հասնել ԱՊԼ-ի չեմպիոնությանը։