fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսով հիվանդ պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա պացիենտը ցած է նետվել հիվանդասենյակի պատուհանից:

Դեպքի մասին անմիջապես հաղորդում է ուղարկվել իրավապահ մարմիններին:

Վերջինս հիվանդանոց ընդունվել է հունիսի 29-ին:

Պացիենտն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` ստորին վերջույթների և ողերի բազմակի կոտրվածքներով:

Կատարվում է անհրաժեշտ հետազոտությունները: Նա գտնվում է բժիշկների հսկղության տակ և վերջիններիս գնահատմամբ գտնվում է ծանր վիճակում»:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2709696412465468?__cft__[0]=AZUcOl9gFr57vo0bOAqQeLhR6UXpBCmv_0W4XrQHnZGCUOSm4T3Msfk2hoGDtiJxDDVg8rmssas7Erypb5TPaGF8AYqyrJsONiU3rlt6wD9HdehG9KbCDZxG84MLILIteGk&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ