Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը առողջացել է կորոնավիրուսային հիվանդությունից։
Այս մասին հայտնել է Նազարբաևի մամուլի խոսնակը։
Նա նշել է, որ Ղազախստանի առաջին նախագահը դեռևս կմնա ինքնամեկուսացված․ այսպես են հորդորել բժիշկները։
Հիշեցնենք, որ Նազարբաևի մոտ կորոնավիրուս ախտորոշվել էր հունիսի 18-ին։