Կառավարությունը հետաձգեց «Ռ. Զաքարյան» ՍՊ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հունվարի 22-ից մինչև 2020 թվականի մարտի 1-ը ներառյալ ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:
Ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նախատեսում է Գյումրիում արտադրել բարձր որակի ջինսե հագուստ։
Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,42 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու համար։
Ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 58 նոր աշխատատեղ` 105 հազար դրամ միջին աշխատավարձով:
Փոխանցում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։