Կառավարության որոշմամբ զորակոչային տարիքի 6 քաղաքացիների սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար պարտադիր զինվորական ծառայության 2018թ. ձմեռային զորակոչից տարկետում տրվեց մինչև 2022թ.։
Ըստ որոշման նախագծի՝ «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը»։
Այսպիսով զորակոչից տարկետում ստացան՝ Հայկ Մհերի Ասատրյանը (հունա-հռոմեական ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնություն, 2017թ., 3-րդ տեղ), Սարգիս Մանվելի Թադևոսյան (հունա-հռոմեական ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնություն, 2017թ., 3-րդ տեղ), Վախթանգ Դերենիկի Հարությունյան (բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնություն, 2018 թ., 3-րդ տեղ), Արթուր Սուրենի Բազեյան (բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնություն, 2018թ., 5-րդ տեղ), Էրիկ Մանվելի Թոխյան (բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնություն, 2017թ., 5-րդ տեղ), Բենիկ Արսենի Նիկողոսյան (բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնություն, 2018թ., 5-րդ տեղ)։