fbpx
Սպորտ

Փորձագետները նշել են Սալայի ինքնաթիռի անհետացման հավանական պատճառը

Արդեն 3 օր է՝ շարունակվում են «Քարդիֆի» նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող մասնավոր ինքնաթիռի որոնումները:

Ավիացիոն փորձագետները նշել են, որ ինքնաթիռը, հնարավոր է, ընկել է թևերի սառցակալման արդյունքում, ինչը հանգեցրել է օդում ինքնաթիռի կախվելուն ու ծովն ընկնելուն: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Փորձագետների կարծիքով՝ WhatsApp-ի խմբային չաթում արգենտինացու ուղարկած հաղորդագրության պարունակած ինֆորմացիան՝ «ինքնաթիռը ուր որ է կջախջախվի», թևերի սառցակալման դասական նշաններից է:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստի ինքնաթիռն անհետացել է հունվարի 21-ի երեկոյան՝ Նանտից Քարդիֆ ճանապարհին:

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ