«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» զինված կոալիցիայի կազմավորումները չորեքշաբթի ահաբեկիչներին դուրս են շպրտել Եփրատի արևելյան ափի՝ իրենց վերջին առաջադիրքից, որը գտնվում էր Բագոզ Ֆաուքանի գյուղում, ասված է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակել է Firat գործակալությունը:
Հաղորդվում է, որ քուրդ մարտիկներին, որոնք կազմում են ՍԺՈՒ-ի հիմնամասը, նաև հաջողվել Է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման ջախջախված հրոսակախմբերի մնացորդներին կտրել Իրաքի հետ սահմանից:
«Սիրիայի ժողովրդավարական ուժերին» է հանձնվել ԻՊ-ի 470 զինյալր, որոնք ընկել էին շրջապատման մեջ: Միաժամանակ երկուշաբթի հումանիտար միջանցքով անվտանգ գոտի է դուրս եկել 4,9 հազար խաղաղ բնակիչ է: