Մալիում տասնյակ զինվորներ են սպանվել այն բանից հետո, երբ երկրի զինված ուժերը հետ են մղել երեք առանձին ահաբեկչական հարձակումներ։ Ահաբեկիչները հարձակում են գործել քաղաքների և ռազմական հենակետերի վրա։ Այս մասին գրում է CNN-ը։
Մալիի գլխավոր ռազմաբազայում կրակոցներ են լսվել, բնակիչները նույնպես կասկածել են, որ զինյալներ են հարձակվել։
Մալիի հարավային կենտրոնական Սոկոլո քաղաքի բանակի դիրքերի վրա հարձակումից վեց զինվոր է զոհվել, ևս 25-ը վիրավորվել են։
Մալիի զինվորները սպանել են 48 ակաբեկչի և ոչնչացրել մի քանի նյութատեխնիկական բազաներ։

