Իտալացի մասնագետ Մարչելո Լիպին հեռացել է Չինաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Երեկ նրա թիմն Ասիայի Գավաթի քառորդ եզրափակչում 0:3 հաշվով պարտվել է Իրանի ընտրանուն:
«Այս խաղով ավարտվեց իմ պայմանագիրը Չինաստանի հավաքականի հետ: Ինձ համար մեծ պատիվ էր մարզել այսպիսի կարևոր երկրի թիմը:
Արեցի ամեն հնարավոր բան, որպեսզի հավաքականն ավելի ուժեղ դառնա:
Իտալացին 2016 թվականից էր գլխավորում Չինաստանի հավաքականը: Լիպիի գլխավորությամբ Իտալիայի հավաքականը 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն:
«Յուվենտուսի» հետ նա դարձել է Իտալիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակաիր: Լիպին Իտալիայի հավաքականի ռեկորդակիր է հանդիսանում՝ առանց պարտության անցկացրած անընդմեջ խաղերի քանակով (31 խաղ):