Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:
Նա, ինչպես արդեն հայտնի է, կարճ ծրագիրը հաղաթահարել ու մտել է եզրափակիչ:
Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ կմրցի կամավոր /ազատ /ծրագրով:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 37 մրցակիցների պայքարում, գրավել էր 26-րդ տեղը և չէր կարողացել դուրս գալ եզրափակիչ:
Նա ցավալիորեն երեք պտույտով ցատկերից երկուսում սայթաքել է, որի հետևանքով կորցրել է կարևոր միավորներ:
Հաղորդում է armsport.am-ը։