Օլիմպիական հնգակի չեմպիոնի մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել
By
Posted on
Oլիմպիական հնգակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը երկրպագուներին պատմել է իր հիվանդության՝ քաղցկեղի մասին: Լողորդը Instagram-ում հայտնել է, թե երբ են բժիշկներն ախտորոշել իր հիվանդությունը:
«Վերջերս ես գնացի բժշկի՝ գրիպի դեմ պատվաստման և ինձ վատ զգացի: Մի քանի թեսթից ու այցից հետո պարզեցի, որ ինձ մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Բայց մենք այն շուտ ենք ախտորոշել և սկսել ենք բուժումը: Մասնագետները լավ կանխատեսումներ են արել»,- գրել է լողորդը:
Չեմպիոնը նաև նշել է, որ չի պատրաստվում հեռանալ սպորտից:
«Այժմ պատրաստվում եմ Տոկիոյի օլիմպիական խաղերին»,- հայտնել է Նաթանը:
https://www.instagram.com/p/BtB85G9hg8S/?utm_source=ig_embed