Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր` հունվարի 25-ին, ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:
Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ պայքարում զբաղեցրել 22-րդ հորիզոնականը` գրանցելով 132.63 արդյունք:
Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Սոֆիա Սամոդուրովան՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն (213,84):
Երկրորդ տեղում ռուս Ալինա Զագիտովան է (198,34): Լավագույն եռյակը եզրափակում է ֆին Վիվեկա Լինդֆորսը (194,40):
Նշենք, որ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 37 մրցակիցների պայքարում, գրավել էր 26-րդ տեղը և չէր կարողացել դուրս գալ եզրափակիչ:
Հայտնում է armsport.am-ը։