fbpx
Զինված Ուժեր

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է Բանակի օրվա կապակցությամբ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ.

«27 տարի առաջ ձևավորվեց անկախ Հայաստանի Ազգային բանակը: Դա ազդարարեց մեր պետականության կայունությունը: Այդ տարիներին Հայոց բանակն ապացուցեց իր մարտունակությունը, երբ երկիրը պատերազմական գործողությունների մեջ էր, որից հաղթանակած դուրս եկանք: Այս կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլորիս, հատկապես ուժ ու եռանդ մաղթել այս պահին առաջնագծում կանգնած, երկրի սահմանները պաշտպանող զինվորներին: Հատուկ շնորհավորում եմ նաև ռազմական բժիշկներին և բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությունն են իրականացնում բանակում: Առո՛ղջ եղեք և անփորձանք վերադարձեք տուն», – ասված է նախարարի գրառման մեջ:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2266580446916405

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ