Հետաքրքիր և կարևոր քննարկումներ ունեցանք Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանի հետ հանդիպմանը, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Նա արդեն առիթ ունեցավ հանդիպելու նախագահին ու վարչապետին: Շատ գործնական հանդիպում ունեցանք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայությամբ, բոլոր օրակարգային հարցերում: Եվս մեկ անգամ ընդգծեցինք այն կարևորությունը, որ տալիս ենք ԵՄ հետ մեր հարաբերություններին», – ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նախարարի խոսքով՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցին: