ՌԴ Օդինցովոյի շրջանի ոստիկանությունը քննում է Յուդինոյում ՀՀ քաղաքացու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, գրում է Rusarminfo-ն:
«Շկոլնայա փողոցի վրա գտնվող խանութ է մտել դանակով զինված տղամարդ, սպառնացել է վաճառողին և 3 շիշ օղի գողացել: Նյութական վնասը կազմել է 915 ռուբլի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում բերման է ենթարկվել 56 ամյա ՀՀ քաղաքացի: Նրան բերման ենթարկելուց հետո իրավապահներն առգրավել են դանակ և օղու շիշ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: