Երեկ՝ փետրվարի 3-ին, Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: Հենց գրանցման վերջին օրն էլ փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 28 թեկնածու, ևս 22-ը մերժում են ստացել:
Ինչպես փոխանցում է РИА Новости րատվական գործակալությունը, «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կատարած հարցումների համաձայն՝ նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը շոումեն, դերասան Վլադիմիր Զելենսկին է, որին աջակցում է հարցվածների 19.0%-ը: