Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է 4 մարդ: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության մամուլի ծառայությունը: 42 բնակչի տարհանել են, այդ թվում՝ 8 երեխայի:
Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում, այնուհետև տարածվել նաև 4-րդ հարկում: Կրակի մակերեսը կազմել է շուրջ 2 հազար քմ: Հրդեհը հնարավոր է եղել մարել առավոտյան 05.00-ին:
Հաղորդվում է, որ շենքը կառուցվել է 1913թ. և դասվում է մշակութային ժառանգության օբյեկտների թվին:
