Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը փետրվարի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահ Մայթրիպալա Սրիսենային (Maithripala Sirisena)։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական արարողությունից հետո դեսպան Մարտիրոսյանը Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությունում քննարկում ունեցավ երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։ Հատկապես կարևորվեցին Հայաստանի և Շրի Լանկայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև՝ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը։