Չեմպիոնշիփի 30-րդ տուրում «Ռեդինգը» սեփական հարկի տակ 0:0 հաշվով է ավարտել հանդիպումը «Աստոն Վիլայի» հետ:
Հանդիպման դրվագներից մեկում տանտերերի հարձակվող Նելսոն Օլիվեյրան լուրջ վնասվածք է ստացել: Հյուրերի ֆուտբոլիստ Տայրոն Մինգսը, կարծես, միտումնավոր կանգնում է հարձակվողի դեմքին: Մինգսը խաղն ավարտել է առանց դեղին քարտի:
Հաղորդում է armsport.am-ը։