fbpx
Աշխարհ

Ավստրալիայի Թաունսվիլ քաղաքում հեղեղներից փլուզվել է Ռոս Ռիվեր ամբարտակը

Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են: Այդ շրջաններում փողոցները վերածվել են գետերի, որոնք իրենց հերթին քշել-տարել են բազմաթիվ մեքենաներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Հեղեղների պատճառով բազմաթիվ ընտանիքներ տարհանվել են: Իսկ Թաունսվիլ քաղաքում հեղեղներից փլուզվել է Ռոս Ռիվեր ամբարտակը: Քաղաքից տարհանվել են հազարավոր մարդիկ: Այդտեղ քաղաքի իշխանությունները բնակիչներին զգուշացնում են, որ պետք է զգույշ լինել կոկորդիլոսներից և օձերից, որոնք նկատվել են քաղաքի բնակելի թաղամասերում:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևներն այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ