«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին մեկնաբանել է ԱՊԼ-ի 25-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հանդիպումը (1:1):
«Կլոպը սովոր է հաղթել խաղից դուրս վիճակից խփված գոլերով: Նա իմ գլխավորած «Մալագային» էլ այդպես հաղթեց, երբ նրա «Բորուսիան» գոլ խփեց յոթ մետրանոց խաղից դուրսից:
Այդ պատճառով էլ նա իրավունք չունի բողոքելու:
Կարծում եմ՝ մենք խաղում ենք այնպես, ինչպես մեզ դուր է գալիս: Շատ գոհ եմ խաղից: Մենք մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցինք ամենաուժեղ պաշտպանությունն ունեցող թիմի դեմ:
Այսօր մենք ամեն ինչ գերազանց արեցինք: «Վեսթ Հեմը» արժանի էր հաղթանակի, դրա համար այնքան էլ ուրախ չեմ: Էական չէ, որ խաղում էինք «Լիվերպուլի» դեմ, որն այս պահին մրցաշարային աղյուսակում առաջինն է»,-ասել է չիլիացի մասնագետը:
22-րդ րոպեին խաղից դուրս վիճակից հանդիպման հաշիվը բացել էր մերսիսայդցիների հարձակվող Սադիո Մանեն:
ԱՊԼ-ի առաջատար «Լիվերպուլը» 62 միավոր ունի ու ամենամոտ մրցակցին՝ «Մանչեսթեր Սիթիին», գերազանցում է 3 միավորով: «Վեսթ Հեմը» 12-րդն է:
Հաղորդում է armsport.am-ը։