Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի «Մարսել»-«Բորդո» հանդիպումը մարսելցիների «Վելոդրոմ» մարզադաշտի որակազրկման պատճառով ենթացել է առանց երկրպագուների:
Միակը, որին կարելի էր նկատել տրիբունայում, սև կատուն էր: Նրա կողքին խաղին հետևելու իրավունք ունեին միայն հայտացուցակներում չհայտնված ֆուտբոլիստներն ու ակումբի ղեկավարությունը:
Դատարկ մարզադաշտի պատճառը «Լիլի» դեմ խաղում «Մարսելի» երկրպագուների խուլիգանական արարքներն էին:
Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ տան տերերի: «Մարսելը» վաստակեց 34 միավոր և մրցաշարային աղյուսակում 7-րդն է:
Հաղորդում է armsport.am-ը։