Գովազդ

Ռեալը դիմել է Ռոնալդուին՝ կարիերայի 900-րդ գոլից հետո

Ամենադիտվածներ

1560697959_0_409_1848_1449_600x0_80_0_0_e008c77256c38c82936d3db771720ec5.jpg

Մադրիդի «Ռեալը» դիմել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով պաշտոնական խաղերում խփել է 900 գոլ։

«Պատմական իրադարձություն. 900 գոլ Մադրիդի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկի պրոֆեսիոնալ կարիերայում: Շնորհավորում ենք մեր շատ սիրելի Կրիշտիանու: «Ռեալ Մադրիդը» և նրա երկրպագուները միշտ հպարտ կլինեն քեզնով»,-ասվում է «Ռեալի» հայտարարության մեջ:

Նշենք, որ Ռոնալդուն ֆուտբոլի, ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնության, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է։
Պորտուգալացի հարձակվողը Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին և անցկացրած 438 խաղում դարձել է 450 գոլի և 131 գոլային փոխանցման հեղինակ։

Ամենաթարմ