Իրանում մեկնարկել է Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին մասնակցում են 13 երկրների 126 մասնակիցներ, այդ թվում՝ 16 գրոսմայստեր:
Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Յուրի Կուզուբովը: Մրցաշարի մասնակիցների թվում է նաև Հայաստանի 10 պատվիրակ:
Երեկ կայացած առաջին մեր մասնակիցներից հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և պատանի շախմատիստ Արեգ Շմավոնյանը:
Գրոսմայստերներ Կարոն Գրիգորյանը, Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանն իրենց պարտաիներն ավարտեցին հաշտությամբ:
Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը: 2-րդ տուրը կմեկնարկի ժամը 10:00-ին, իսկ 3-րդը՝ 17:30-ին:
Հաղորդում է armsport.am-ը։