ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը հրաժեշտ է տվել Կոմիտեի աշխատակազմին և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Այս մասին տեղեկացնում են Կոմիտեից:
«Քաղաքաշինության համար կարճ ժամանակահատվածում՝ թիմային աշխատանքի շնորհիվ կարողացել ենք նոր թափ հաղորդել շատ հիմնախնդիրների լուծմանը, սկիզբ դնել բազմաթիվ նոր ծրագրերի»,- ասել է Ավետիք Էլոյանը, հավելելով, որ շարունակելու է աշխատել Հայաստանում և իր մասնագիտական ներուժը ծառայեցնել քաղաքաշինական ոլորտին: