Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները հայտարարել են, որ կառավարության ղեկավար Թերեզա Մեյը կարող է լքել պաշտոնը 2019 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Նախնական տեղեկություններով՝ վարչապետի որոշումը կարող է կապված լինել նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի իշխանության գալը կասեցնելու ցանկության հետ, ով հանդես է գալիս ԵՄ-ից թագավորության դուրս գալու Մեյի պլանի քննադատությամբ։
Պարբերականը նաև կարծում է, որ Մեյը ծրագրում է ամրապնդել իր դիրքերը վարչապետի պաշտոնում և ազդել իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդի ընտրության վրա այն բանից հետո, երբ Brexit-ի շուրջ շահավետ գործարք կնքվի։