Վրաստանի պաշտպանության նախարարության հրետանային զորավարժությունների կապակցությամբ Թբիլիսիի օդային տարածությունը պարբերաբար փակվելու է քաղաքացիական օդանավերի համար: Այդ մասին ասված է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ, «Գրուզիա Online»-ը:
Մասնավորապես, փետրվարի 15-ին, 17-ին եւ 18-ին Թբիլիսիի օդային տարածությունը փակ կլինի Թբիլիսիի ժամանակով ժամը 10:00-11:30-ը եւ 15:30-17:00-ն ընկած ժամանակահատվածում: Փետրվարի 16-ին եւ 19-ին՝ 10:00-11:30-ը եւ 13:40-14:30-ը, իսկ փետրվարի 20-ին՝ 10:00-11:30-ը եւ 14:30-16:00-ն ընկած ժամանակամիջոցում: Մնացած ժամանակ օդային տարածությունը բաց կլինի քաղաքացիական ինքնաթիռների համար: