fbpx
ՏՏ

Ռուսաստանը պլանավորում է անջատել երկրի համացանցը համաշխարհային համացանցից

Ռուսական կառավարությունը մտադիր է կարճ ժամանակով անջատել համացանցն ամբողջ երկրում համաշխարհային համացանցից: Սա պլանավորվում է իրագործել մինչև ապրիլ ամիսը:

Այս կարճ դադարի նպատակն է ամրապնդել երկրի կիբերանվտանգությունը օտար հարձակումներից՝ մի պահ երկիրն ամբողջ աշխարհից կտրելով: Սա թվում է սթափեցնող ակնարկ է այն մասին, որ միջազգային հարաբերությունների այս անհաստատ դարաշրջանում համաշխարհային համացանցն այդքան էլ վստահելի չէ:

Այս փորձնական անջատման դրդապատճառը ռուսական հեռահաղորդակցության օրենքների շրջանակներում առաջարկած թարմացումներն են: Ռուսաստանը 2017 թվականին հայտարարել էր, որ կկարողանա երկրի համացանցային խնդիրների 95 տոկոսը կարգավորել մինչև 2020 թվականը, եթե այն անջատված լինի համաշխարհային համացանցից:

Նախատեսվող անջատման ընթացքում կփորձարկվի, թե ինչքան ճկուն են տեղական ցանցերը և թե ինչքան համացանցային թրաֆիք կվրիպի: Ըստ ZDNet-ի նոր օրենքը նաև հնարավորություն կտա ռուսական համացանցային մատակարարողներին ողջ համացանցային թրափիքը ստուգել կառավարության կողմից հավանության արժանացած սերվերներով, հետագայում բովանդակային արգելքների կիրառման համար:

Նախագահ Պուտինը կողմ է այս օրենքին: Օրենքին որոշ չափով նաև կողմ է Չինական Մեծ Ֆայրվոլը (այսպես է կոչվում Չինաստանի ցենզորային համացանցը): 

Այսպիսով, մինչդեռ աշխարհը շարունակում է օգտվել համացանցից, Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում համոզվելու համար, որ այն ֆիլտրում է արգելված բովանդակությունը: Եվ եթե անգամ Ռուսաստանը կտրվի համաշխարհային համացանցից, երկրում դեռ հնարավորություն կլինի օգտվել տեղական համացանցից, բայց միայն այն դեպքում, եթե օգտվողները չդիտեն ոչ ցենզուրային նյութեր:

Աղբյուրը՝ Fururism

Թարգմանությունը՝ Azat TV

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ