Եվրոպա լիգայում մեկնարկել է փլեյ-օֆֆը:
Այսօր տեղի ունեցավ 1/16 եզրափակչի առաջին հանդիպումը: Թուրքական «Ֆեներբահչեն» տանը նվազագույն հաշվով հաղթեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին»: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Սլիմանին՝ աչքի ընկնելով 21-րդ րոպեին:
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին:
«Ֆեներբահչե»-«Զենիթ»՝ 1։0
Գոլերը՝ Սլիմանի (21՛)
Հաղորդում է armsport.am-ը։