fbpx
Խորհրդարան

ԲՀԿ-ն դեմ կքվեարկի, եթե առաջարկությունները չընդունվեն

Եթե ԲՀԿ առաջարկությունները չընդունվեն կառավարության ծրագրում, ԲՀԿ-ն դեմ կքվեարկի կառավարության ծրագրին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանը՝ հըայտարարելով, որ իրենք 9-րդ գլուխ են կազմել եւ գրավոր ներկայացրել, որ ավելացնեն կառավարության ծրագրին: «Կոնկրետ աղբյուրներ, ժամանակացույցեր եւ կոնկրետ ինչպես է լուծվելու այս կամ այն խնդիրը:

Եթե հայտարարություն լինի, որ մեր մոտեցումներն ընդունելի են, մենք մեր խմբակցությունում կքննարկենք, որոշումը կներկայացնենք: Եթե մեր մոտեցումները չեն լինի ընդունելի, ԲՀԿ դեմ կքվեարկի:

Հեղափոխություն ասածը պետք է նախադրյալներ պարունակի իր մեջ: Այդ նախադրյալները չկան: Գրավոր մենք ներկայացրել ենք, այսօր պաշտոնական դիրքորշումը կլսենք»:

Մանրամասները՝ տեսանյութում.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ