fbpx
Խորհրդարան

Այստեղ երկու մտածողության բախում էր. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ծրագրի քննարկման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո իր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց՝ վերջին երեք օրվա քննարկումները համարում է խիստ հաջողված, քանի որ իրականում տեղի ունեցավ լուրջ գաղափարական բանանվեճ, բախում:

«Եթե պատկերավոր ասեմ՝ այստեղ երկու մտածողության բախում էր, երկու խումբ մարդկանց բախում կամ երկու մտածելակերպի բախում, պատկերավոր ասած՝ մի մասն այստեղ ներկայացնում էին այն տեղեկատվությունը, որ ստացել են իրենց կարդացած գրքերից, մյուս մասը խոսում էին այն մասին, որ պատրաստվում են նոր գիրք գրել, մի մասը խոսում էին այն պատմության մասին, որ իրենց հայտնի էր, մյուսները՝ այն պատմության մասին, որ պատրաստվում են ստեղծել: Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ մեջ չբերվեց դրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց՝ կառավարությունը վճռական է, «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության, խորհրդարանական այլ ուժերի, քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով ՀՀ-ում իրականացնել տնտեսական հեղափոխություն: Նա հայտնեց՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում գրվածը, որ պետք է դառնա տնտեսական հեղափոխության գաղափարական հենքը, նույնն է, ինչ գրված էր 2013 թ., այն է՝ համոզված են, որ անհատի վերափոխումը հանրային վերափոխման կարևոր գործոն է, յուրաքանչյուր ոք կարող է սկսել հանրային վերափոխման գործընթացը՝ սեփական անձի վերափոխումը կարևոր անելիքներից մեկը համարելով, գիտելիքների, հմտությունների, իմացության ձեռքբերումն ու կատարելագործումը հանրային բարեփոխման կարևոր բաղադրիչներ են, իսկ պետությունը միջավայր ու մթնոլորտ պետք է ձևավորի դրա համար:

«Երբ հարգելի պատգամավորներն ասում են՝ բա ի՞նչ պետք է անի պետությունը, ահա թե ինչ պետք է անի, կառավարությունը պետք է անհրաժեշտ միջավայր և մթնոլորտ ձևավորի»,- նշեց վարչապետը:

Հաջորդ գաղափարական թեզն, ըստ Փաշինյանի, անհատական ջանքն է, որը ևս կարևոր գործոն է, անհատի զարգացման ուղղությամբ պետության հիմնական գործառույթը քաղաքացիների ստեղծարար ունակությունների զարգացման ու իրացման համար հնարավորություններ ստեղծելն է հանրային կյանքի բոլոր բնագավառներում՝ սպորտից տնտեսություն: Նա ընդգծեց՝ օրենքով չարգելված ցանկացած գործունեություն լինելու է մատչելի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ