Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները շրջապատել են Amazon ընկերության լոգիստիկ կենտրոնի մուտքերը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ ցուցարարները մտադիր են խաթարել առևտրային կազմակերպությունների աշխատանքները: Դրա համար ցուցարարները քաղաքի 6 տարբեր կետերում ուղեկալներ են տեղակայել: Մասնավորոպես՝ Auchan և Carrefour սուպերմարկետների մոտակայքում խաթարվել է երթևեկությունը:
Լրատվամիջոցը նշում է, որ Amazon-ի կենտրոնի շուրջ մի քանի հարյուր մարդ է հավաքվել: