fbpx
Սպորտ

Պյոնտեկ. 5 խաղում 6 գոլն ավելին է, քան ես սպասում էի

«Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):

23-ամյա լեհ ֆուտբոլիստն այդ խաղում երկու գոլի հեղինակ է դարձել.

«Միշտ հավատացել եմ սեփական ուժերիս ու հույս եմ ունեցել, որ կարող եմ շատ գոլ խփել: Խոստովանում եմ, որ 5 խաղում 6 գոլը ավելին է, քան ես սպասում էի:

Գոհ եմ, որ հաջողվեց երկու գոլ խփել: Ցանկանում եմ շարունակել նույն ոգով: Ես հարձակվող եմ, այդ իսկ պատճառով կցանկանայի ամեն խաղում գոլ խփել»,- Պյոնտեկի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Կշիշտոֆը «Միլան» է տեղափոխվել «Ջենոայից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հարձակվողը նոր ակումբի հետո մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր է կնքել:

«Միլանը», վաստակելով 42 միավոր, Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Փետրվարի 22-ին Ջենարո Գատուզոյի թիմը տնային ստադիոնում կմրցի «Էմպոլիի» հետ` Ա Սերիայի 25-րդ տուրի շրջանակում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ