fbpx
Սպորտ

Գևորգ Ղազարյանը խաղադաշտ վերադարձավ

Պորտուգալիայի Պրեմիեր լիգայում կայանում են 22-րդ տուրի հանդիպումները:

Այսօր «Շավիշը» սեփական հարկի տակ մրցել է «Բոավիշտայի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Երկարատև դադարից հետո «Շավիշի» կազմում խաղադաշտ է վերադարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը:

Մեր ընտրանու խաղացողը հայտավորված է եղել հանդիպմանը ու դաշտ է դուրս եկել 71-րդ րոպեին՝ փոխարինելով Մակեդոյին:

Ղազարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտում չէր հայտնվել 2018 թվականի դեկտեմբերի 15-ից:
Այս տուրից հետո «Շավիշը» 19 միավորով մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 17-րդ տեղում է: «Բոավիշտան» 23 միավորով 12-րդն է:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ